Siraharvats - Erik Karapetyan

Siraharvats - Erik Karapetyan

  • リリース年: 2018
  • 言語: アルメニア語
  • 間隔: 4:09

以下は曲の歌詞です Siraharvats 、アーティスト - Erik Karapetyan 翻訳付き

歌詞 " Siraharvats "

原文と翻訳

Siraharvats

Erik Karapetyan

Քո աչքերը ծով,

Ասա՝ ով է, ով,

Արարել, որ ես

Իմ ամբողջ սրտով,

Հոգով սիրելով՝

Նվիրեմ ինձ քեզ,

Որ մի օր դառնանք մի սիրտ, Մի հոգի,

Սերը ինձ ու քեզ հողից զգույշ պոկի,

Որ քո համբույրից սիրտը իմ թակի,

Ու լուռ տրաքի։

Օրորում է, օրորում է հովը

Ու տանում է այնտեղ, ուր արբած

Համբուրվում են բաց երկինքն ու ծովը՝

Ինձ ու քեզ պես լուռ սիրահարված։

Դե արի ինձ մոտ,

Արի, որ մի քիչ

Երկուսով լռենք,

Աշխարհից հեռու՝

Առանց խոսելու,

Օրերով կորենք։

Քեզանից մի քայլ, մի վայրկյան հեռու

Կարոտում եմ քեզ, երբ եմ տեսնելու,

Տուր քո ձեռքը՝ զգամ ջերմությունը ափերիդ,

Թե չէ էլ չեմ համբերի։

200万曲以上の歌詞

様々な言語の楽曲

翻訳

あらゆる言語への高品質な翻訳

クイック検索

必要なテキストを数秒で見つけます