以下は曲の歌詞です Siro Hasak 、アーティスト - Aram MP3 翻訳付き
原文と翻訳
Aram MP3
Այս ինչ սիրուն վառ գարուն է,
Ծաղիկերը արթնանում են,
Սիրո ճամփան ինձ տանում է,
Ինձ տանում է։
Բարդիները օրորվում են,
Հարսերի պես շորորվում են,
Նրանց դիմաց մոլորվում եմ անդադար․․
Սրտիս մեջ էլ կյանք ու մայիս,
Խենթի նման ման եմ գալիս,
Արար աշխարհ ինձ ժպտում է անդադար,
Իմ չորս բոլոր վառ ու նազանք,
Հազար կարոտ ու երազանք,
Ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ։
Հովի նման մեղմ քայլում եմ,
Աչքի տակով ինձ նայում են,
Բայց իմ կողքով լուռ անցնում են,
Լուռ անցնում են։
Ամեն աղջիկ մի փերի է,
Մեկը մեկից սիրելի է,
Նրանց ձեռքին ես գերի եմ սիրահար։
Սրտիս մեջ էլ կյանք ու մայիս,
Խենթի նման ման եմ գալիս,
Արար աշխարհ ինձ ժպտում է խանդավառ,
Իմ չորս բոլոր վառ ու նազանք,
Հազար կարոտ ու երազանք,
Ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ։
様々な言語の楽曲
あらゆる言語への高品質な翻訳
必要なテキストを数秒で見つけます